Վրացի հանքափորները ապրիլի 23-ի առավոտյան գործադուլ են սկսել Չիատուրա եւ Զեստաֆոնի քաղաքներում: Գործադուլը նախազգուշական բնույթ է կրում եւ այս անգամ կշարունակվի երկու շաբաթ:

Ապրիլի 20-ին արհմիություններն արդեն մեկօրյա նախազգուշական գործադուլ են անցկացրել՝ ներկայացնելով իրենց պահանջները, սակայն դրանք չեն բավարարվել: Միեւնույն ժամանակ, չնայած իշխանությունների դիմադրությանը, ստեղծվել է գործադուլային կոմիտե եւ հաստատվել է պահանջագիրը: Պահանջների թվում են աշխատավարձի 50 տոկոս բարձրացումը, վճարվող արձակուրդների տրամադրումը 35 օրով, եւ անժամկետ աշխատանքային պայմանագրերի կնքումը, աշխատանքային պայմանների բարելավումը եւ այլն: