Այսօր՝ օրվա երկրորդ կեսին ազատ է արձակվելու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
«Ժամանակ» օրաթերթի համակարգող Էմմա Գաբրիելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ժամը 15-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվելու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Վերջինիս ազատ են արձակելու առողջական լուրջ խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը համառորեն հրաժարվում էր քննել Բաբաջանյանի հարցը, Բաբաջանյանը երեկ հայտարարել էր իրեն նշանակած դեղորայքից հրաժարվելու եւ հնարավոր հացադուլի մասին:
Հիշեցնենք նաեւ, որ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի օրացուցային պատժաժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին:




























