Տարածաշրջանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Եվրապան հայ-թուրքական գործընթացից միեւնույն բանն են ուզում՝ Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորում եւ երկու երկրների միջեւ սահմանի բացում։ Այս մասին լրագրողների հետ ապրիլի 23-ի հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, վերոնշյալ խաղացողները տարածաշրջանում տարբեր կերպ են գործում։ Մասնավորապես` ԱՄՆ ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա, Եվրոպան հանդես է գալիս, այսպես ասած, «մեղմ ուժի» դերում։ «Հայ-թուրքական գործընթացով հետաքրքրություն է շարունակում դրսեւորել նաեւ Ռուսաստանը»,- նշեց Իսկանդարյանը։

Փորձագետը նկատեց, որ հիմնական խաղացողների՝ հայ-թուրքական գործընթացով հետաքրքրվածության դեպքում Անկարան ստիպված կլինի ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից։