Ապրիլի 24-ին, ժամը 6.30-ից մինչեւ 24-ը, փակվելու է դեպի Ծիծեռնակարբերդ տանող ճանապարհը Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից մինչեւ Իսակով-Աթենք փողոցների խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Բրազիլիայի հրապարակ տանող, ինչպես եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակով-Աթենք փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանությունը հատուկ անցագրեր չունեցող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում է նշված ժամանակահատվածում շրջանցել հիշյալ ճանապարհահատվածները:




























