Դատելով պաշտոնական տվյալներից՝ հայրենական անասնապահությունը չի նշանավորվել հատուկ ձեռքբերումներով: Այսպես, ընթացիկ տարվա հունվարի մեկի դրությամբ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է տարվա կտրվածքով ընդամենը 2.5 տոկոսով(կովերի թիվը՝ 2.1 տոկոսով), ոչխարների եւ այծերի գլխաքանակն ավելացել է 6.3 տոկոսով, իսկ ահա խոզերի գլխաքանակը կրճատվել է 3.6 տոկոսով:
Գյուղատնտեսությունում գործում են մոտ հարյուր կոմերցիոն ընկերություններ: Անասնապահության ոլորտում դրանց սեփականության մասնաբաժինը տատանվում է 8.4 տոկոսից խոզերի դեպքում, մինչեւ 0.9 տոկոս խոշոր եղջերավորների ու ոչխարների դեպքում: Ֆերմերային տնտեսությունների ապահովվածությունն անասունների բավական ցածր է: Ընթացիկ տարվա սկզբի տվյալների համաձայն մեկ ֆերմերային տնտեսությանը միջինը 2 խոշոր եղջերավոր անասուն է բաժին հասնում, 0.4 խոզ ու 2 ոչխար:
Անասունների մորթը նույնպես սեզոնային բնույթ է կրում: Անցյալ տարի տավարի եւ խոզի մսի արտադրության կեսից ավելի չորրորդ եռամսյակին էր պատկանում: Սա օրինաչափ եզրակացության է հանգեցնում:
Ազդում է ամանորյա տոների ընթացում մսամթերքի պահանջարկի ավելացումը: Բնակչության անապահով շերտը ողջ տարին զրկում է իրենց թանկարժեք մթերքից, իսկ տոներին «շքեղություն» է թույլ տալիս:
Անցյալ տարի հունվար-սեպտեմբերի ամիսներին մեշ շնչին բաժին էր հասնում 0.6 կգ տավարի միս, իսկ երրորդ եռամսյակում՝ 1.9 կգ: Իհարկե բնակչության որոշ հատվածներում այս թիվն աճել է, որոշ հատվածներումկ զրոյական է եղել:
Ինչպես հայտնի է, հայրենական անասնապահության հիմնական խնդիրները կապված են կերի հետ: Շատ գյուղացիների գումարը չի բավականացնում կով գնել, կամ չեն բավականացնում արոտավայրերը, իսկ կերն էլ իր հերթին թանկ արժե շարքային ֆերմերի համար:
Անասնապահության զարգամացմանը խոչընդոտում են անասունների հիվանդությունները: Օրինակ վերջերս Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուզում 38 գլու խոշոր եղջերավորի մոտ բրուցելոզ էր հայտնաբերվել:
Հոկտեմբերին Լոռիի մարզի Արտագյուղում 11 հոգու տեղափոխել էին հիվանդանոց, որի պատճառը սիբիրախտով վարակված մսամթերքի օգտագործումներ է:
Տարիներ առաջ այսպես կոչված աֆրիկյան ժանտախտը մեծ վնաս հասցրեց. 2007թ.-ի ընթացքում խոզերի գլխաքանակը կրճատվց 66 000-ով կամ 1.8 անգամ: Զանգվածային անկում էր նկատվում մինչեւ 2010թ.-ը ներառյալ: Հավելենք, որ հետեւանքները նկատելի են առ այսօր:
Սմբատ Գրիգորյան


























