Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում։
Մասնավորապես` Առնո Բաբաջանյան 60/2 և 60/3 հասցեների հարակից ճանապարհահատվածներում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։




























