Ֆրանսիացի աստղագետները Կենտավրոսի համաստեղությունում հայտնաբերել են տիեզերքի ամենախոշոր աստղերից մեկը: HR 5171 A դասվում է հազվադեպ դեղին-լուսատու հիպերսկաների շարքին:
Հաղորդվում է, որ աստղը Երկրից 12 հազար լուսային տարի հեռավորության վրա է: Նոր հայտնաբերված աստղը միլիոն անգամ ավելի վառ է, քան արեւը: Նմանատիպ հայտնաբերված աստղերի թիվը երկու տասնյակը չի գերազանցում:
Օբյեկտը ունի նաեւ արբանյակը, որը եւս լուսատու է: Գիտնականները նշում են, որ այդ օբյեկտների լույսն այնքան ուժեղ է, որ այն հասնում է տիեզերքի անգամ ամենամութ անկյունները: Ըստ որում, HR 5171 А-ն գիտությանը հայտնի ամենախոշոր աստղը չէ, գրում է New Scientist-ը:



























