Թուրքիայի հայտնի համալսարաններից մեկի՝ Սաբանջը համալսարանի դասախոս, պրոֆեսոր Հալիլ Բերքթայը Համբուրգում կազմակերպված համաժողովին հայտարարել է, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է:
Թուրքական Atilim-ի փոխանցմամբ` Համբուրգի համալսարանում հայերի եւ ասորիների կազմակերպված համաժողովին, որին մասնակցել են մոտ 300 հոգի, Հալիլ Բերքթայը ելույթ է ունեցել եւ նշել. «Եթե ինձ կրկին հարցնեն, թե 1915-ին իրադարձությունները ինչ են, ես կասեմ, որ իմ հետազոտությունները եւ կարդացած գրքերը, պատմությունը ցույց են տալիս, որ այն ցեղասպանություն է: Դա այնքան պարզ է»:
Թուրք պրոֆեսորի ելույթի ժամանակ մի քանի հոգի փորձել են ազգայնական կարգախոսներ հնչեցնել եւ խանգարել ելույթը, սակայն մասնակիցները նրանց դուրս են հանել սրահից:




























