Ճապոնացի գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել ու ապացուցել են կարմիր ձկան օգտակարությունը մարդու երկարակեցության համար: Ձուկը սպիտակուցներ է պարունակում եւ Օմեգա-3 ճարպաթթու:
Ճապոնիայի առողջապահության եւ սնունդի ազգային ինստիտուտի փորձագետների տվյալներով՝ ձուկն առավել օգտակար է երեխաների ու տարեց մարդկանց համար: Ճապոնիայի բնակիչները, որոնց սննդակարգում կարմիր ձուկը մշտապես առկա է, հասակակիցների համեմատ ավելի հազվադեպ էին հիվանդանում: Ձկանսիրահարների 40 տոկոսն ավելի առողջ է նրանց համեմատ, ովքեր ձուկ չեն օգտագործում, հաղորդում է «АН-online»-ը:
Օմեգա-3-ը դրական է ազդում անոթների վրա, հետեւաբար պրոֆիլակտիկա է սրտանոթային հիվանդությունների համար:


























