Համաշխարհային տնտեսության մասին նորությունները արդեն հիշեցնում են ռազմաճակատի մասին տեղեկություններ՝ ամեն օր նոր անակնկալ: Վերջիններից է ԱՄՆ կողմից նավթի ռազմավարական պահուստների բացահայտումը՝ 5մլն բարելի շրջանաներում: Այդ բացահայտումը շատերը գնահատում են որպես քաղաքական՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Իհարեկե, մի քանի միլիոն բարել նավթը համաշխարհային շուկայում եղանակ չի փոխում: Դա ավելի շուտ նախազգուշացում է Ռուսաստանի հասցեին՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, քանի գործուն հակազդում:
Մեզ համար որոշակիորեն հետաքրքրական է այն փաստը, որ Ռուսաստանում դրամի դիրքերը ռուբլու նկատմամբ ամրապնդվել են: Բնականաբար, նույն պատկերն է դիտվում նաեւ մեր արտարժութային շուկայում՝ երկարաժամկետ ռետրոսպեկտիվով:

Նախորդ տարի մարտի 14-ին Հայաստանում ռուսական ռուբլին կազմում էր 13,46 դրամ, այսօր՝ 11,39: Եթե մեր աշխատանքային միգրանտները վերադառնում են հայրենիք՝ իրենց աշխատավարձով, ապա տրադրամը փոփոխելիս կորցնում են միջինում 2,07 դրամ: Դա շարքային աշխատողի համար փոքր գումար չէ:
Մինչեւ «նախաճգնաժամային» հունվարը Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերների ընհանուր ծավալը կազմել է 80,7 մլն դոլար: Այսպիսով՝ նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 15,3 մլն դոլարով կամ 23,4 տոկոսով: Թե ինչպիսին կլինի փետրվարյան ցուցանիշը, կարելի է միայն գուշակել:

Ազգային տարադրամի դիրքերի թուլացումը, խթանելով ապրանքների արտահանումը, միաժամանակ հանգեցնում է ներկրվող ապրանքների գնաճին: Ինչպես հայտնի է, ռուսական արտահանումը հիմնականում ներկայացված է հումքի տեսքով, իսկ ներկրումը՝ պատրաստի ապրանքների: Ռուսաստանում գնաճը, կապված տեղական արտադրության խնդիրների հետ, սրվում է ազգային դրամի թուլացման հետեւանքով: Մարտի սկզբին Ռուսաստանում գնաճը կազմել է 6,4 տոկոս: Նշենք, որ տվյալ ցուցանիշով մեր հյուսիսային հարեւանը Եվրոպայում երկրորդ հորիզոնականում է՝ Բելառուսից հետո:
Սակայն կա նաեւ «փոքր» դրական կողմ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տեղակայված դուստր ընկերություններից ու այլ ընկերություններից ստացված դիվիդենտների առումով:
Սմբատ Գրիգորյան




























