NEWS.am-ի թղթակիցը Պեկինում նավակով շրջել է Liangma River International Waterfront հայտնի ջրային երթուղով։

Այս զբոսաշրջային երթուղին անցնում է Լյանմա գետի երկայնքով՝ միացնելով SOLANA առևտրային համալիրը և Չաոյանգի այգին։ Վայրի գլխավոր առանձնահատկությունը գիշերային լուսային շոուն է՝ ծառերի վրա լուսավորություն, պրոյեկցիաներ, լուսային շատրվաններ և մոտ 24 կամուրջ (այդ թվում՝ Yinguang, Haohai, Crystal), որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ճարտարապետություն և հեղինակային լուսավորություն։

Հասցե և տեղադրություն՝

Վայր՝ Liangma River International Waterfront (亮马河国际风情水岸)

Նավամատույց՝ SOLANA Pier (SOLANA码头)

Հասցե՝ Beijing, Chaoyang District, 6 Chaoyang Park Rd (北京市朝阳区朝阳公园路6号)

Մետրո՝ Zaoying կայարան (գիծ 14) կամ Liangmaqiao (գիծ 10)

Դիանա Առուշանյան, Պեկին