Ամերիկացի եւ ռուս աստղագետները հայտնաբերել են նոր մեծ աստերոիդ, որը դասել են պոտենցիալ վտանգավորների շարքին:
Ըստ Փոքր մոլորակների կենտրոնի կայքի հաղորդագրության՝ նոր օբյեկտը առաջինը հայտնաբերել են ամերիկյան «Կատալինա» նախագծի մասնակիցները, դա տեղի է ունեցել դեռ մարտի 8-ին: Այնուհետև այն «կորել է»,սակայն մարտի 24-ին նրան նորից գտել է ռուս աստղագետը ISON-NM օբսերվատորիայի ավտոմատ աստղադիտակի միջոցով Նյու –Մեքսիկո նահանգում, հաղորդում է «РИА Новости»-ն:
Հաղորդվում է, որ 2014 ER49 ինդեքսը ստացած օբյեկտը դասվել է պոտենցիալ վտանգավոր աստերոիդների թվին: Նրա եւ երկրի ուղեծիրների միջեւ նվազագույն տարածությունը կազմում է 0,016 աստղաբաշխական միավոր (2,3 միլիոն կիլոմետր), իսկ այդ թվին դասվում են այն մարմինները, որոնց մեծությունը 0,05-ից փոքր է: 2014 ER49 աստերոիդը բավականին մեծ է. Նրա տրամագիծը կազմում է 700-750 մետր, Երկիր մոլորակի վրա ընկնելու դեպքում այն կարող է ոչնչացնել մեծ պետության չափի տարածք:
Առաջիկայում, սակայն, տիեզերական մարմինը անմիջական վտանգ չի ներկայացնի Երկրին: Հուլիսի 20-ին այն կհեռանա մեր մոլորակից 24.7 միլիոն կիլոմետրով:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























