Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ շարունակում են ստահոդ, կեղծ տեղեկություններ տարածել հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածված տեղեկությունները, թե ապրիլի 26-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Շավարշավան, Բերքաբեր գյուղերի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:




























