Կիեւի Բորիսպոլսկի օդանավակայանում ձերբակալված հայտնի ռուս քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, մականունը «Դեդ Հասան» երեկ ուշ երեկոյան վերադարձվել է Մոսկվա:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» հղուն անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, քրեական հեղինակությունը ՌԴ ՆԳՆ գրեական հետախուզության դեպարտամենտի աշխատակիցների հետ զրույցից հետո ազատ է արձակվել: Պաշտոնական տեղեկատվություն նրան ազատ արձակելու մասին, դեռ չկ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ուսոյանը ձերբակալվել է ուկրաինական իրավապահների կողմից սահմանն աօրինական, կեղծ փաստաթղթերով հատելու համար: Հայտնի է դարձել, որ Ուսոյանին Կիեւ է հրավիրել ինչ-որ գործարար: Նրան առաջարկել են լուծել հակասությունը այդ բիզնեսմենի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ:




























