Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում մի քանի ուղղություններով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր զինատեսակներից, այդ թվում դիպուկահար հրացաններից կրակ են բացել ԼՂՀ պաշտպանական դիրքերի` Նուզգեր, Մեհդիլի, Քերվանդ, Ջրաբերդ եւ այլ բնակավայրերի ուղղությամբ:

«ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- նշվում է ԼՂԳ ՊՆ մամլո հաղորադգրության մեջ: