Երեկ՝ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Օրինաց երկիր կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՕԵԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաեւ ՕԵԿ-ում տնտեսական վերլուծական, ռազմավարական կենտրոն ստեղծելու հարցերը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՕԵԿ լրատվական ծառայությունից, քաղխորհրդի նիստում որոշվել է, որ ՕԵԿ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանին այսուհետ փոխարինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը ներկայացնող Գագիկ Բաղդասարյանը:
ՕԵԿ տնտեսական վերլուծական, ռազմավարական կենտրոնի ղեկավար է ընտրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:




























