Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերյան նստաշրջանին հնարավոր է՝ Հարավային Օսիայի 2008 թվ. դեպքերի վերաբերյալ նոր զեկույց ներկայացվի։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մայիսի 19-ին մոնիթորինգային հանձնաժողովը Մատիաշ Յորշի փոխարեն պետք է ռուս-վրացական դոսիեի նոր համազեկուցող ընտրի։

Երկրորդ համազեկուցող Դեվիդ Ուիլշիրի մասին Սլուցկին հայտարարել է, որ վերջինս մտադիր է իր աշխատանքը շարունակել ռուս-վրացական խնդիրների դաշտում։

Սլուցկին հուսով է, որ «Ուիլշիրի մոտեցումները», որպես առողջ տեսակետներ, կպահպանվեն նաեւ հոկտեմբերին նոր բանաձեւի պատրաստման ժամանակ։ Ռուսաստանի պատվիրակության փոխնախագահը հայտնել է, որ բանաձեւի պատրաստումից առաջ զեկուցողները կայցելեն Մոսկվա, Թբիլիսի, Աբխազիա եւ Հարավային Օսիա։