«Համո Սահյան» հիմնադրամը բարերար Վահագն Հովնանյանի աջակցությամբ ստեղծել է «Համո Սահյան» հուշամեդալ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային գրադարանի մամուլի ծառայությունից, առաջին հուշամեդալներն իրենց հասցեատերերին կտրվեն ապրիլի 29-ին ժամը 13-ին Հայաստանի Ազգային գրադարանում:
Մասնավորապես, մեդալներ կհանձնվեն հասարակական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, գրականագետ Ֆելիքս Մելոյանին, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Սասուն Պասկևիչյանին, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, Գյումրիի պետական համալսարանի դասախոս Նաիրա Խաչատրյանին:
Հայ գրական, մշակութային կյանքում ունեցած ներդրումների համար մեդալակիրները կստանան նաև «Համո Սահյան» հիմնադրամի շնորհակալագիր, Հ.Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի էլեկտրոնային խտասալիկը` հեղինակի ընթերցմամբ:




























