Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, եւս 30-ն անհետ կորած են, մոտ 10 հազաը մնացել են առանց կացարանի։

Հաղորդվում է, որ հունից դուրս է եկել Մատանիկաու գետը, որը խաղաղօվկիանոսյան  կղզի-պետության մայրաքաղաք Հոնիարա քաղաքի ամբողջ թաղամասեր է սրբել տարել։ Քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 70 հազար, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը։

«Իրավիճակը բավական բարդ է։ Գուադալկանալում տեղումների այդպիսի մակարդակ դեռ չէր դիտվել», -  հայտարարել է «Փրկենք Սողոմոնյան կղզիները՝ հանուն երեխաների»  ծրագրի հաղորդավար Ռուդաբա Հոնդկերը։

Տեղի դպրոցներում կազմակերպվել է 16 տարհանման կենտրոն անօթեւան բնակիչների համար։

Իշխանությունները չեն բացառում, որ առաջիկա օրերին աղետի զոհերի թիվը կարող է ավելանալ։