Ապրիլի 4-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 25-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Իսուզու Ռոդեո» մայնիշի 11TS161 պ/հ ավտոմեքենան (վարորդ 1970թ ծնված Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին:



























