Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ ցնցված է կանանց վրա ուժող ազդեցությամբ ծծմբաթթվային լուծույթի կիրառմամբ հարձակումների աճից:
Պետության ղեկավարը 10 հազար դոլարի պարգեւ է սահմանել այդ հարձակումների հեղինակների մասին տեղեկության համար:
Հաղորդվում է, որ մեկ շաբաթ առաջ Բոգոտայում անհայտ անձը 33-ամյա կնոջ դեմքին ծծմբաթթու էր լցրել: Հարձակումը կատարվել էր կնոջ տան մոտ, տուժածը ծանր այրվածքներ էր ստացել:
Ոստիկանությունը հանցագործության դրդապատճառ է դիտարկում խանդը, անձնական վրեժը կամ էլ հարեւանների հետ անհաշտ հարաբերությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
































