Ապրիլի 3-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Կիրովի անվան դպրոցի կաթսայատան հետնամասում զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարճեցված փողով երկփողանի որսորդական հրացան, հակատանկային «ՏԳ-45» տիպի նռնակ, 3 նռնակ` առանց պայթուցիչների, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ եւ հակատանկային արկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: