Ռուսական Եկատերինբուրգ քաղաքի ոստիկանությունը պարզում է արտակարգ միջադեպի պատճառները, որը քաղաքային մետրոյում տեղի է ունեցել ապրիլի 3-ի ուշ երեկոյան:
Ինչպես հաղորդվում է, կայարաններից մեկու ռելսերի վրա է ընկել մանկասայլակով երկու ամսական երեխա: Փոքրիկի մայրը պնդում է, որ մանկասայլակը հրել է ամուսնու ուղղությամբ, որն այդ պահին իր ընկերուհու հետ ինչ-որ տեղ էր գնում: Սակայն երիտասարդը կանգ չի առել անգամ այն ժամանակ, երբ մանկասայլակը շրջվել է ռելսերի վրա:
Մետրոպոլիտենի աշխատակիցներն արագ են արձագանքել՝ անջատել են հոսանքը, դուրս են բերել մանասայլակն ու ոստիակնների եւ բժիշկների կանչել: Բարեբախտաբար երեխան մանկասայլակից չէր ընկել ու վնասվածքներ չէր ստացել: Նրան ամեն դեպքում հիվանդանոց են տեղափոխել, հետո մոր հետ տուն ուղարկել:
Նախնական տվյալներով՝ կինը սթափ վիճակում է եղել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:


























