Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, ապրիլի 2-ին, ժամը 03.00-ին, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հարություն Հ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփշտատուփով եւ 1 փամփուշտով, որը, ըստ Հարություն Հ.-ի հայտարարության, գազային ատրճանակ է եւ պատկանում է ընկերոջը` Մանուկ Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ Մանուկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























