Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող Սողոմոնյան կղիներում ապրիլի չորսին 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնը գտնվել է Մակիրա կղզքում՝ Մակիրա-Ուլավա նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Կիրակիրա քաղաքից 28կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 63 կմ խորության վրա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցունամիի վտանգի, զոհերի ու փլուզումների մասին հաղորդագրություններ առայժմ չեն ստացվել:
Ինչպես արդեն հաղորդվել էր, Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, եւս 30-ն անհետ կորած են, մոտ 10 հազաը մնացել են առանց կացարանի։Հունից դուրս է եկել Մատանիկաու գետը, որը խաղաղօվկիանոսյան կղզի-պետության մայրաքաղաք Հոնիարա քաղաքի ամբողջ թաղամասեր է սրբել տարել:
Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղի հետեւանքով 10 հազար մարդ առանց կացարանի է մնացել




























