Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 18.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան թաղամասում ակտիվացել է սողանք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ. Ս.-ին պատկանող հողատարածքում տեղի է ունեցել հողաշերտի զանգվածի սահք, ինչից առաջացել են 40 սմ խորությամբ ճաքեր (70x100մ):