Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ապրիլի 5-ի գիշերը այրվել է Ալեքսանդր Նեւսկու եկեղեցին: 

ՌԴ ԱԻՆ-ն հրդեհի մասին հաղորդագրությունն ստացել էր տեղի ժամանակով 04:37-ին:

Այրվել է եկեղեցու փայտե երկհարկանի շինությունը` 200 քմ մակերեսով: Հրդեհի մարման աշխատանքներին խանգարում էր ուժեղ քամին:  Երկու ժամ կրակի դեմ պայքարել է 14 հրշեջային հաշվարկ` 52 մարդ եւ 14 միավոր տեխնիկա: Չնայած ուժեղ քամուն` հրշեջները կանխել են կրակի տարածումը:  
Զոհեր եւ տուժածներ չկան:

Այժմ պարզվում են հրդեհի պատճառները եւ նյութական վնասի չափը: Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ-ի հրշեջ ծառայության աշխատակիցները: