Չինաստանի հարավ-արեւմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետեւանքով առնվազն 3 մարդ է տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակորելով «Սինհուա»-ն:

Հաղորդվում է, որ Յունան նահանգից տեղեկություններ են ստացվում ավերածությունների, սողանքների, ճանապարհների փլուզումների մասին: Այդ լեռնային շրջան են ուղարկվել փրկարարներ եւ տեսչական խմբեր:

Երկրաշարժի օջախը գտնվում է 13 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Սիլուդու բնակավայրի մոտ, որտեղ գտնվում է Չինաստանում խոշորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկը: Վերջինս շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ հարեւան Սիչուան նահանգում: