Երեւանի Այվազովսկու փողոցի թիվ 35 շենքի դիմաց, մարտի 30-ին, ժամը 22.00-ին, 24-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապրիլի 2-ին, ժամը 11.00-ին, Աճառյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա Վանիկ Ա.-ին:
Նա խոստովանել է, որ «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը, որից հետո բախվել նույն վայրում գտնվող կանգառին:
Կատարվում է քննություն:



























