Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 2-ին, ժամը 11.40-ին, 48-ամյա Սարգիս Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: