Օրերս ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2013 թ. մարտին հյուրընկալվելով 35-ամյա Բորիս Մ.-ի բնակարանում` գաղտնի հափշտակել է պատի մեխանիկական ժամացույց եւ կենցաղային տարբեր ապրանքներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: