Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ապրիլի 2-ին, ժամը 16.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Գրիգոր Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի մարզադպրոցի հանդերձարանի պահարանից գողացել է 3 բջջային հեռախոս:
Պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 դրամ:
Գրիգոր Բ.-ն ներկայացրել է նշված հեռախոսները:
Կատարվում է հետաքննություն:



























