Թաիլանդի մայրաքաղաքի պատմական Դուսիտ մարզում Պարուտկավան պալատի պատերի մոտ հզոր պայթյուն է որոտացել, որը մեկուկես մետրանոց խորությամբ խոռոչ է առաջացրել, զոհեր չկան:

Ականատեսները պնդում են, որ պայթուցիկ սարքը նետել էր անցնող մոտոցիկլավարը ոստիկանական էվակուատորի վրա, որը կայանված էր պատմական պալատի պատերի մոտ, հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով Դուսիտ մարզի ոստիկանությանը: Պայթյունը վնասել է երթեւեկելի հատվածը, ինչպես նաեւ չնչին վնաս է հասցրել պալատի պատերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bangkok Post-ին:

Պարուտկավանի պալատը XIX-XX դարերի ընթացքում պատկանել է սիամական(թաիլանդական) գահաժառանգ արքայազն Չակրապոնգին, ով ամուսնացած էր ռուս ազնվականուհի Եկատերինա Դեսնիցկայայի հետ: Այս պահին պալատում է տեղակայված Թաիլանդի Ազգային հետախուզական վարչության շտաբ-բնակարանը: