Հայ եկեղեցին ապրիլի 6-ին նշում է Մեծ պահքի Գալստյան կիրակին: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել, հաղորդում է Qahana.am-ը:
Այս կիրակին միեւնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան եւ նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր:
Գալստյան կիրակիի խորհուրդն է` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության:
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:




























