Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ՝  հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին. «Երեւան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն  ինքն է այցելել  երեխաներին եւ, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով եւ գեղեցիկ կատարումներով ոգեւորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արեւոտ օրվան: