Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հոր՝ Գյումրիի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վաղեմի ղեկավար Արտաշետ Կարապետյանի հարցը դեռեւս մնում է «օդում կախված» վիճակում: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա այժմ աշխատանքի չի գալիս, «բյուլետենի» մեջ է, առողջական խնդիրներ ունի՝ կապված սրտի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձում է աշխատանքից ազատել Արտաշես Կարապետյանին: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը կարգադրություն է ստորագրել եւ իբր Արտաշես Կարապետյանի զբաղվածության պատճառով՝ նրա գործառույթները դրել այլ անձանց վրա: Պատգամավորուհու հայրը աշխատանքի գնում էր, բայց փաստացի մեկուսացված էր եւ որեւէ բան չուներ անելու:




























