Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի հետ կապված հակաահաբեկչական միջոցառումները քննարկվել են Ուկրաինայի  Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:Նիստը տեղի է ունեցել ապրիլի 12-ի ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի նախագահությամբ:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարել են Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի կարգավորման հետ կապված հակաահաբեկչական միջոցառումներն ու հարցերը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն այլ մանրամասներ չի հաղորդում:Նշենք, որ ՆԳՆ շենքը, որտեղ տեղի է ունեցել ՊԱԱԽ նիստը. Ակիտիվիստները պիկետավորել էին, ովքեր պահանջում էին գործողություններ՝ կապված Արեւելքում ստեղծված իրավիճակի հետ:Նիստից դուրս էր եկել ինքը Տուրչինովը, սակայն չէր շփվել ակտիվիստների հետ: