ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 22-ին կայցելի Ուկրաինա: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Կիեւում նա կհանդիպի երկրի ղեկավարությանն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ «Բայդենն ԱՄՆ-ի աջակցությունը կհայտնի միացյալ, ժողովրդավարական Ուկրաինային, որն իր հետագա զարգացման ինքնուրույն ընտրություն կկատարի»:Նշենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում ընտրություններ տեղի կունենան:




























