ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, թե մտահոգված է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի սրումից եւ բռնի բախումների աճող վտանգից: Գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե «հետագա անկարգությունները չեն բխում որեւէ կողմի շահերից»:

Նա կոչ է արել բոլոր կողմերին հասնել երկրում իրավիճակի կայունացման, հավատարիմ մնալ օրենքի տառին եւ ոգուն, դրսեւորել առավելագույն զսպվածություն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Բան Կի Մունը կրկին անհապաղ եւ կառուցողական երկխոսություն սկսելու կոչ է արել՝ միտված իրավիճակի ապասրմանն ու տարաձայնությունների հարթմանը: Նա նշել է, թե ՄԱԿ-ը պատրաստ է շարունակել աջակվել ճգնաժամի խաղաղ կարգավորան ջանքերին: