Փրկարար ծառայությունն ապրիրլի 13-ին, ժամը 00.48-ին  ահազանգ է ստացել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ.սյանը, ինչից վարորդ` 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: