Ճապոնական Կումամոտո նահանգի իշխանությունները ավելի քան 110 հազար հավ կոչնչացնեն տեղի թռչնաբուծարաններից մեկում բռնկված թռչնի գրիպի պատճառով: Այդ մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Վտանգավոր վարակը հայտնաբերել են Տարագի քաղաքի թռչնաբուծարանում: Ֆերմայի աշխատակիցներն այնտեղ ավելի քան 270 սատկած թռչուն են հայտնաբերել: Անասնաբուժական ստուգումը ցույց է տվել, որ սատկել են թռչնի գրիպից: Անմիջապես 3 կմ հեռավորության վրա կարանտինային գոտի է սահմանվել, արգելել են արտադրանքի արտահանումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տարվա սկզբից Ճապոնիայում սա թռչնի գրիպի առաջին բռնկումն է:




























