Մակեդոնիայի Հանրապետությունում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան, որոնք հինգերորդն են բալկանյան նոր պետության պատմության ընթացքում: Երկրի 3480 ընտրատեղամասերում քվեարկությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 07:00-ին եւ կավարտվի 19:00-ին:
Երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ՝ երկրի գործող նախագահ, իշխող «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն. Դեմոկրատական կուսակցություն հանուն ազգային միասնության» կուսակցությունից Գյորգե Իվանովը, Ստեւո Պենդարովսկին ընդդիմադիր Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունից, Ալբանացիների դեմոկրատական կուսակցության թեկնածու Իլյազ Հալիմին եւ Զորան Պոպովսկին քաղաքացիական շարժումից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տեղական փորձագետների գնահատականների համաձայն՝ գանձարանի համար 4,000,000 եվրո արժեք ունեցող նախագահական ընտրությունների ֆավորիտ համարվում է երկրի գործող ղեկավար Գյորգե Իվանովը: Սակայն նշվում է, որ առաջին փուլում հաղթանակի հավանականությունը բավականին ցածր է: Դրա հետ մեկտեղ Իվանովին հաղթանակ են վերագրում երկրորդ փուլում, որն անհրաժեշտության դեպքում կկայանա ապրիլի 27-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին:




























