Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում կոչ է արել Սլավյանսկի բնակիչներին դուրս չգալ բնակարաններից եւ չմոտենալ դեպի քաղաքն ուղղված պատուհաններին՝ հաշի առնելով քաղաքում սկսված ուժային գործողությունն ընդդեմ ռուսամետ ակտիվիստների:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», քաղաքում հրաձգության ձայներ են լսվում, իսկ օդում վերահսկում են ուղղաթիռներ: Դոնեցկից մուտքը Սլավյանսկ փակել իրավապահ մարմինները: Քաղաք թույլ չեն տալիս մուտք գործել տրանսպորտային միջոցներին, խցանումներ են առաջացել:
Ավելի վաղ Արսեն Ավակովը հաղորդում էր Սլավյանսկում Ուկրաինայի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությամբ գործողության անցկացման մասին: «Ղեկավարում է ՈւԱԽ Հակաահաբեկչական կենտրոնը: Ներգրավված են երկրի ուժային բոլոր ստորաբաժանումների ուժերը»,- ընդգծել էր Ավակովը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ռուսամետ ակտիվիստները Սլավյանսկի քաղաքային վարչակազմի շենքի վրա Ռուսաստանի դրոշն էին բարձրացրել:




























