Ամերիկյան Օկլահոմա նահանգի Քուքսոն քաղաքի մերձակայքում մեկշարժիչանի ինքնաթիռի վթարի հետեւանքով վիրավորվել է երկու մարդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ինքնաթիռը, որում երկու մարդ է եղել, թռել է օդանավակայանից, օդում շրջան արել եւ ընկել օդանավակայանի մոտ: Վիրավորներին տեղափոխել են Թալսա քաղաքի հիվանդանոց:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է շարժիչի խափանման պատճառով: Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: