Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը՝ սայլակով, մասնակցել են առողջապահական համակարգի բարեփոխումներին ուղղված ակցիայի:

Նրանք կառավարությունից պահանջում են լուրջ խրոնիկ հիվանդություններ ունեցողների օգնության հիմնադրամ ստեղծել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջերս ընտրված Չիլիի նախագահ Միշել Բաչելեթը, ով կրթությամբ մանկաբույժ է, նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր առողջական բարեփոխումների խնդիրը դարձնել գերակա: