Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է «երկու կողմերի» զոհերի մասին Սլավյանսկում անցկացվող ուժային գործողության հետեւանքով. Նրա պնդմամբ՝ զոհվել է ՈւԱԾ սպա, եւս հինգ ծառայողներ վիրավորվել են:

«Սլավյանսկ: Սպանվածներ ու վիրավորներ երկու կողմից: Մեր կողմից՝ ՈւԱԾ սպա: Վիրավորել են ՈւԱԾՀակաահաբեկչական կենտրոնի ղեկավարին ու եւս չորս հոգու»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում: 

Նրա խոսքով՝ ցուցարարների կողմից զոհեր կան, սակայն նրանց թիվը հաստատված չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին խաղաղ բնակիչներից նվազագույնը մեկ զոհի մասին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը բացի այդ հայտարարել է, որ Կրամատորսկում ցուցարարները «մարդիկ դժգոհ են տեղի ունեցող գործողություններից», «Սլավյանսկում աջակցությունը հասնում է մինչեւ 1000 հոգու»: