ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ապրիլի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Մասնավորապես Քերին խոր անհանգստություն է հայտնել այն առթիվ, որ Ուկրաինայում գրոհայինների հարձակումները կազմակերպվել են ռուսական կողմից, հաղորդում է Պետդեպարտամենտը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավարեւելյան մարզերում բողոքի ցույցերի կապակցությամբ՝ պնդելով, որ դա «հրահրման» եւ գրեթե ռուսական անմիջական միջամտության հետեւանք է: Սակայն որպես ապացույց  չի կարողացել ներկայացնել հստակ փաստեր՝ կրկնելով միայն, որ «Ռուսաստանը պետք է իր մարդկանց հեռացնի հարավ-արեւելքից»:

«Ռուս արտգործնախարարը նշել է, որ ռուս որոշ գործակալների դեմ բողոքները, ովքեր իբրեւ գործում են Ուկրաինայի հարավարեւելյան մարզերում, նախկինում հնչեցրել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Ա.Դեշչիցան, ով նույնպես որեւէ փաստ չի ներկայացրել: Եթե ամերիկյան կողմն այս կապակցությամբ հստակ տեղեկություններ ունի, մենք պատրաստ ենք քննարկել դրանք:

Լավրովը նախազգուշացրել է, որ հարավ-արեւելքի բնակիչների դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Կիեւից հնչող սպառնալիքների իրական լինելու դեպքում կխաթարվի հետագա համագործակցության հեռանկարը՝ ներառյալ Ժնեւում նախատեսվող քառակողմ հանդիպման անցկացումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: