Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Փայեթը հայտարարել է, թե «Արեւելյան Ուկրաինայում գրոհայինները նման են ռուսական զորքերին, որոնք ավելի վաղ ներխուժել էին Ղրիմ»:

«Արեւելյան Ուկրաինայում գրոհայինները զինված են ռուսական սպառազինությամբ, ունեն նույնպիսի համազգեստ, որ կրել են Ղրիմ ներխուժած զորքերը»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Նշենք, որ նախօրեինիրավիճակն Ուկրաինայում կտրուկ սրվել է: