Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ուազ» մակնիշի 34 ԼՍ 618 (վարորդ՝ Մ. Շ.) եւ 67 ՏԼ 869 պետհամարանիշներով (վարորդ՝ Ո. Ա.) ավտոմեքենաները:



























