Ապրիլի 13-ի առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում ուղեւորատար CRJ-200 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկի օդանավակայանում: Այս մասին գրում է «Новая Газета»-ն:

«ԻնԱէրո» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանից ուղեւորվել է դեպի Նովոսիբիրսկ, սակայն թռիչքից կես ժամ անց օդափոխման համակարգի խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ: Օդանավում 26 մարդ է եղել. 23 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Ոչ ոք չի տուժել, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:

Փաստի առիթով Արեւմտյան Սիբիրի քննչական մարմնի աշխատակիցները տրանսպորտային միջոցի զննություն են կատարում: